Բաժիններ՝

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում։ Սա առաջին դեպքն է, երբ այդ ցուցակում ներառվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 20121-ի զեկույցում նշվում է, որ Թուրքիան մանկահասակ զինվորների հարցում շոշափելի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմադիր ուժերից «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը։

Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հիշեցրել է Լիբիայում երեխաների օգտագործման մասին՝ ասելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար:

​«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ընդգրկվում նման ցուցակում։ Որպես տարածաշրջանային լիդեր և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պատեհ առիթ ունի քննակելու Լիբիա և Սիրիա մանկահասակ զինվորներ ուղարկելու և շահագործելու հարցը»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս