
Փարիզում կայացել է Մակրոնի և Զուրաբիշվիլիի հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Վերջինս Փարիզում է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման և ակտիվացման հարցերը, տարածաշրջանում առկա գործընթացները, Եվրամիության դերը տարածաշրջանում և Սև ծովի անվտանգությանն առնչվող խնդիրները։