Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին՝ Էնդրյուն, արքունիքի խորհրդով որոշել է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնուրհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի շուրջը ծագած սկանդալի պատճառով
30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի հիվանդանոցներում:
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս է առաջացրել:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ կուղարկի տեսչական խումբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան եւ այն կասկածի պատճառով, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:
2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն որոշում է ընդունել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի կորոնավիրուսի տարածման եւ առաջիկա Խաղերի անցկացման ընթացքի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության հակազդմամբ:
«Հայկական կողմը չպետք է թուլացնի զգոնությունը, քանի որ կա ռազմական ագրեսիայի վտանգ ԼՂ հակամարտության գոտում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ օրերս Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով երկօրյա հանդիպմանը:
Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար:
Չինացի բժիշկները 2019-nCoV կորոնավիրուսից բուժել են Հուբեյի նահանգի 91-ամյա մի բնակչին, որն ամենատարեցն էր երկրում վարաակվածների թվում:
ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը նշանակվել է ԱՄՆ-ում թագավորության նոր դեսպանի պաշտոնում:
Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ:
Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Փիթ Բութիջիչը ոչ մեծ առավելությամբ հաղթել է Այովայի նահանգում կայացած քոկուսներում:
ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել Բեթել քաղաքի մոտ ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է, որ Վաշինգտոնը այսուհետեւ հանգիստ է արձագանքելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը:
Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավում եռապատիկ աճել է այն մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել:
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Քասիմ ար Ռայմիին:
HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում: Պատճառը երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի շուրջ ունեցած մտավախությունն է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները:
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 31,1 հազարը, 636 մարդ մահացել է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել է եւս 69 մարդ:
Չինաստանի իրավապահ մարմինները բացահայտել են խարդախության հազարից ավելի գործ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, ձերբակալված է արդեն 294 մարդ:
ԱՄՆ-ի Թուինսբերգ քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչ Դեն Քեյնը նամակներով լի գրեթե 80 տուփ է սխալմամբ ստացել մի ընկերությունից, որը վարկեր է տրամադրում ուսման համար: Այդ մասին հայտնել է 19 News տեղական հեռուստաալիքը։
Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի կինը Լոնդոնի դատարանում չկարողացավ վիճարկել կարգադրագիրը, որը նրանից պահանջում է բացատրել հեղինակավոր Նայթսբրիջի շրջանում տան գնման փողի ծագումը:
Օրերս Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ում մոտենում է ինտեգրացիայի հերթական փուլը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ:
Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերը կիջեցնեն կիսով չափ՝ 75 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:
Թուրքիայի Վանի նահանգում երկու ձնահյուսի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 39-ի, վիրավորվել է 84 մարդ:
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն գրավել է Գերագույն ռադայի խոսնակի աթոռը եւ արգելափակել խորհրդարանի աշխատանքը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Առավել բարենպաստման ռեժիմի (ԱԲՌ) սկզբունքների հիման վրա մշակում է անկախ մաքսային սակագնային համակարգ, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը։ Նոր պլանի շնորհիվ Լոնդոնը մտադիր է մրցակցության արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների համար, խթանել ներդրումների հոսքը երկիր […]
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է փետրվարի 6-ի երեկոյան տեղի ունեցել Տոկիոյում եւ նրանից հյուսիս-արեւելք հարակից պրեֆեկտուրաներում: