«Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը»,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:
Այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603:
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով:
Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի ընդունումը գերակշռում էր հնարավոր ռիսկերը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 894 հազարը:
Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում:
Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Տասը հոգուց բաղկացած խումբը ախտահանել է շուրջ 15 հազար քմ տարածք:
Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի ծագման վայր, բնակիչների զանգվածային թեստավորումը լինելու է անվճար:
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են հայտարարվել և արգելվել է նաև տոնական ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի 27 ռեգիոնում պատրաստ են սահմանափակումների աստիճանական մեղմացման:
Հոնկոնգի օրենսդիր խորհրդում մայիսի 18-ին օրենսդիրների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 294-ով՝ ընդհանուրը կազմելով 122 հազար 492:
Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով:
Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի կտրուկ նվազման մասին:
Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը:
ԱՄՆ-ում նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը թեպետ փոքր-ինչ դանդաղել է, սակայն արդեն դիմել է ևս 3 միլիոն քաղաքացի:
Իսլանդիայի իշխանությունները ծրագրում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել հունիսի 15-ից ոչ ուշ:
Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով:
Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն, ռուսաստանցիներին ավելի քան 40 տոկոսն ինքնամեկուսացումից հետո պլանավորում է վերադառնալ բնականոն կյանքի, մոտ 94 տոկոսը կշարունակի այցելել ռեստորաններ:
Հայաստանն ու Բելառուսը շարունակում են Ռուսաստանից ավելի էժան գազ պահանջել։ Այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրկին դժգոհություն հայտնել, որ Ռուսաստանը Եվրամիության երկրներին ավելի էժան է գազ վաճառում, քան Բելառուսին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, կշահագործվի շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև` տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։