Դմիտրի Պեսկովն ինձ հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ընթացքում է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը. Զարուբին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց այս պահին զրուցում են հեռախոսով, այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ինձ հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ընթացքում է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը»,- գրել է Զարուբինը թելեգրամյան իր ալիքում։

Ավելի վաղ զրույցի մասին հայտնել էր անձամբ ԱՄՆ նախագահը։

Ամերիկյան Axios-ի տեղեկություններով՝ Պուտինն ու Թրամփը քննարկում են Ուկրաինայի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս