
Ապարան-Հարթավան ճանապարհին այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Ապարան–Հարթավան հատվածում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում Lexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթացքի մեջ է բռնկվել, և կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից։