Բաժիններ՝

Հրդեհվել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքը

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հրդեհ է բռնկվել երկրի խորհրդարանի շենքում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով News24 պորտալին։

Ինչպես հայտնել է քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Ջերմեյն Կարելսը, արտակարգ ծառայությունները ահազանգեր են ստացել: Այս պահին դեպքի վայրում են մի քանի մարտական հաշվարկ, որոնք փորձում են մարել հրդեհը։

«Հալվում է նույնիսկ տանիքի բիտումը, ինչը վկայում է ինտենսիվ կրակի մասին, տեղեկություններ են ստացվել, որ շենքի որոշ պատերում ճաքեր են առաջացել, փլուզման հավանականություն կա»,- ասել է Կարելսը։

Քաղաքապետարանի անվտանգության հանձնաժողովի խոսնակի խոսքով՝ այրվում են գրասենյակային տարածքի երրորդ հարկը, կրակը տարածվել է նաև Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) շենքի վրա։ Իր հերթին, հանրային աշխատանքների նախարար Պատրիսիա դե Լիլը հայտնել է, որ Ազգային ժողովի շենքը չի այրվում, և հրդեհը վերահսկվում է։

Քեյփթաունի պառլամենտի համալիրը բաղկացած է մի քանի շենքերից՝ հին շենք, որը թվագրվում է 19-րդ դարով և 1920-ական և 1980-ականների նորերը, որտեղ գտնվում է ստորին պալատը:

Ապրիլին խոշոր հրդեհ բռնկվեց Քեյփթաունի մերձակայքում, հրդեհվեց նաև համալսարանը և Քեյփթաունի համալսարանի գրադարանը։ Հրդեհը միայն չորրորդ օրը հաջողվեց մարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս