Բաժիններ՝

Բռնկվել է Տյումենի նավթավերամշակման գործարանը

Տյումենում այրվում է Անտիպինի նավթավերամշակման գործարանը: Այդ մասին հաղորդել է 72.ru հրատարակությունը:

Տեղի բնակիչները պատմել են, որ իրենց արթնացրել են հրշեջ մեքենաների շչակները: Գործարանի վրա երեւում է հսկայական ծխասյունը:

«Ժամը 09:40-ին ես գնացի մեքենան ծառայությանը հանձնելու, արդեն այրվում էր: Այրուքի հոտի պատճառով հնարավոր չէր շնչել: Փակել էինք տան բոլոր պատուհանները»,-պատմել է ականատեսներից մեկը:

«Գործարանում ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ այրվում է մազութի հիմնամշակման կայանքի սեկցիաներից մեկը: ԱԻՆ-ում ճշտել են, որ հրդեհի մասին հաղորդագրությունն ստացվել է տեղական ժամանակով 09:42-ին: Երբ միջադեպի վայր է ժամանել առաջին հաշվարկը, այրման մակերեսը կազմել է 100 քառակուսի մետր:

«Զոհեր եւ տուժածներ չկան: Տարհանում չի անցկացվել»,-հավելել են գերատեսչությունում:

Մինչեւ 11:20-ը հրդեհը տեղայնացվել է, ստորաբաժանումները շարունակում են աշխատանքը: Մարմանը մասնակցում է 84 մարդ եւ 26 միավոր տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս