Պալադիումի գինը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 1650 դոլարի

Դեկտեմբերյան մատակարարման պալադիումի ֆյուչերսների գինը բարձրացել է 4,3%-ով՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 1650 դոլարի. հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) տվյալներով՝ վերջին անգամ նման ցուցանիշ է գրանցվել նաև 2023 թվականի փետրվարի 9-ին։

Երևանի ժամանակով 20:00-ի դրությամբ պալադիումի ֆյուչերսների գինը բարձրացել է, հասնելով 1662 դոլարի (+4,53%)։ Երևանի ժամանակով 17:46-ին մեկ տրոյական ունցիայի համար այն հասել է 1672 դոլարի։

Պալադիումի գները վերադարձել են իրենց երկամյա ամենաբարձր մակարդակին, վերջին շաբաթվա ընթացքում աճելով 16%-ով՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 1500 դոլարի։ Աշնան սկզբից ի վեր պալադիումը թանկացել է 32%-ով՝ գերազանցելով մյուս բոլոր թանկարժեք մետաղներին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031