Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ,- ըստ BBC News-ի՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Լևիթը կրկնել է Truth Social սոցիալական մեդիա հարթակում Թրամփի գրառման մեջ նշածների մեծ մասը, ներառյալ այն, որ հեռախոսազրույցը «լավ և արդյունավետ» էր, և որ ինքը կարծում է, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Քննարկումները կշարունակվեն, երբ Զելենսկին վաղը այցելի Սպիտակ տուն, նշել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ Թրամփն «արժանի է մեծ գովասանքի»՝ Գազայի հրադադարի համաձայնագրից այդքան կարճ ժամանակ անց խաղաղության բանակցությունները շարունակելու համար։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ շուտով կհանդիպի Պուտինի հետ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Տեսանյութեր

Լրահոս