
ԱԱԾ–ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն քիչ առաջ բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Այդ տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Լրատվամիջը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ են նրան տարել, բայց պատճառը, կարծես թե, Կոչուբաևի` «Ֆեյսբուքում» այսօր արված կոշտ գրառումն է եղել:
Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևն այսօր` մոտ 8 ժամ առաջ, գրառում էր արել` Մկրտիչ սրբազանի լուսանկարով։