Պեկինում հայտարարել են, որ ռուսական նավթի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը վնասում է համաշխարհային առևտուրը

Վաշինգտոնի դիրքորոշումը ռուսական նավթի հարցում բացասաբար է անդրադառնում միջազգային առևտրի վրա: Այս մասին հաղորդում է The Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանին։

«ԱՄՆ-ի մոտեցումը միակողմանի ահաբեկում է և տնտեսական հարկադրանք, որը լրջորեն խաթարում է միջազգային առևտրի կանոնները և սպառնալիքի տակ է դնում գլոբալ արդյունաբերական շղթաների և մատակարարումների շղթաների անվտանգությունն ու կայունությունը», – ասել է նա՝ մեկնաբանելով Չինաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի կոչերը։

Լին Ցզյանը նշել է, որ Չինաստանի ԱԳ նախարարությունը «առևտրային և էներգետիկ համագործակցությունն այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ» համարում է օրինական։Գերատեսչությունը նաև հանդես է եկել «Չինաստանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ» և խոստացել է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել Չինաստանի իրավունքների ու շահերի ոտնահարման դեպքում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Չինաստանի կողմից ռուսական նավթի ներմուծման համար ամերիկացի սենատորների մեծամասնությունը պատրաստ է չինական ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրք սահմանելու լիազորություններ տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն հայտնել է ռուսական նավթի գնումները դադարեցնելու պատրաստակամության մասին: Թրամփի խոսքով՝ «այժմ հարկավոր է, որ նույնն անի Չինաստանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031