Պապոյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը անդրադարձել են նաև TRIPP ծրագրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։

Ինչպես հայտնում են նախարությունից՝ Պապոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:

Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ունենալով փոխվստահության և գործընկերային երկխոսության ամուր հիմք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և նոր նախաձեռնությունների իրականացումը։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային առաջնահերթություններին, այդ թվում՝ TRIPP ծրագրին, որը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։

Դեսպան Քոուլին նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր մակարդակի բարձրացնելով տնտեսական և ներդրումային փոխգործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031