
Զինված տղամարդը բարիկադավորվել է ԱՄՆ-ի համալսարանում

Մարդ է բարիկադավորվել ԱՄՆ-ի Բլումինգթոն քաղաքում գտնվող Ինդիանայի համալսարանին առընթեր հյուրանոցում: Այդ մասին հաղորդել է կրթական հաստատությունը:
Համալսարանի հայտարարության համաձայն, որը հրապարակվել է Twitter-ում, ուսումնական հաստատության տարածքում «վտանգավոր իրադրություն է»:
Վարչակազմը կոչ է անում բոլորին՝ չմոտենալ հյուրանոցի շենքին:
«Մարդ է բարիկադավորվել համալսարանում: Ոստիկանությունը նրա հետ բանակցություններ է վարում»,-հաղորդում է վարչակազմը:
Ինչպես ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է Fox59 տեղական հեռուստաալիքին, այդ մարդը ինքն է զանգահարել բաժին եւ ասել, որ գտնվում է Ինդիանայի համալսարանին առընթեր հյուրանոցում:
Հեռուստաալիքը նշում է, որ համալսարանում այժմ արձակուրդներ են, պարապմունքները կվերսկսվեն միայն հունվարի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: