
Կոչուբաևի խափանման միջոցի հարցի քննարկումը մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի հարցի քննարկումը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Դատական նիստի ժամը դեռևս հայտնի չէ։
Փաստաբանը ձերբակալվել է այսօր ,17.40–ի սահմաններում Շենգավիթի դատարանից դուրս գալիս։ Դիմակավորված իրավապահները գետնին են պառկեցրել Կոչուբաեւին, ապա բերման ենթարկել Քնչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։
Կոչուբաևի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: