Բաժիններ՝

Զելենսկին Բայդենի հետ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը:

«Բարձր եմ գնահատում մոտ օ՛րերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստ անցկացնելու՝ մեր առաջարկության պաշտպանությունը Միացյալ Նահանգների կողմից»,- մեջբերում է Զելենսկու խոսքը նրա գրասենյակի մամուլի ծառայությունը: Երկու ղեկավարների բանակցությունների հանգուցային թեման, Ուկրաինայի նախագահի գրասենյակի տեղեկատվությամբ, դարձել է «իրադրությունն Ուկրաինայի արեւելքւմ եւ սահմաններին»: «Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԱՄՆ-ի ակտիվ դերը դրա կարգավորման հարցում՝ նշելով 2022 թվականի հունվարին պլանավորված միջազգային-իրավական միջոցառումների կարեւորությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս