Պետության ղեկավարը պիտի զգույշ լինի՝ «չլեգիտիմացնի» այն պետությունը, որի ղեկավարն է հանդիսանում. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հրեաները Իսրայել պետության ստեղծումից առաջ նախ բանակն են ստեղծել։ Ավելի շուտ՝ բանակն ու զինված պաշտպանական համակարգ ստեղծելը շատ ավելի շուտ է սկսվել՝ դեռևս 1920-ականներից, քան Իսրայել պետության հռչակումը՝ 1948-ի մայիսին։ Այսինքն՝ սկզբում բանակ, որն ունակ է պաշտպանել ժողովրդին ու այդ ժողովրդի պետականությունը, նոր հետո՝ պետականություն, և ոչ հակառակը։

Թե բա՝ «երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա». «Երրորդ հանրապետության», բայց իրականում երկրի ղեկավարի կողմից միջազգային հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության դեմ խոսելը՝ թիրախավորելով վերջինիս անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, քաղաքական ռազմավարական առաջնահերթությունները, ազգային-ինքնութենական քաղաքական նարատիվները, որոնք գոյություն ունեին մինչև 2020ը, կարող է բերել միջազգային իրավունքի համատեքստում այդ «անօրինական պետության» օրենքից դուրս դնելու, դելեգալացնելու հետևանքների նույն Ադրբեջանի կողմից։

Մինչ դելեգալացված ու իրավաքաղաքական հիմքերի օրինականությունը ներսից ու դրսից վիճարկվող պետության հանդեպ մեկ այլ պետության գործողությունները կարող են դիտարկվել որպես օրինաչափ։
Պետության ղեկավարը, հատկապես «լեգիտիմության վրա» կառուցած իր իշխանությունը պիտի զգույշ լինի «չլեգիտիմացնի» այն պետությունը, որի ղեկավարն է հանդիսանում»։

Տեսանյութեր

Լրահոս