Բաժիններ՝

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են

Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությանը տվել եմ հանձնարարական հրատապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը իրավական դաշտում։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»,-«Թվիթեր»-ում նշել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներն ունեն իրավունք հրապարակային ներկայացնելու իրենց պահանջը տեղական և կենտրոնական իշխանություններին, բայց դա պետք է անել օրենքի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31