Բաժիններ՝

Կոլումբիայում առնվազն 20 մարդ է զոհվել զինյալների ընդհարումների հետևանքով. Caracol

Հունվարի 2-ին Կոլումբիայի Արաուկայի դեպարտամենտում՝ Վենեսուելայի հետ սահմանին, առնվազն 20 մարդ է դարձել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմացրված կազմակերպության նախկին անդամների եւ «Ազգային ազատագրության բանակի» զինյալների միջեւ ծայր առած բախման զոհ: Այդ մասին հաղորդել է Caracol տեղական ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ իշխանություններն օգնության են դիմել երկրի նախագահ Իվան Դուկեին: Հունվարի 3-ի առավոտյան կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները կգնահատեն տարածաշրջանի իրադրությունը: Տեղական իշխանությունները տեղեկացրել են, որ դեպարտամենտի որոշ բնակիչներ որոշել են ժամանակավորապես հեռանալ իրենց տներից: «Ազգային ազատագրության բանակը», որի շաքերում կա շուրջ 1,5 հազար մարդ, մնացել է Կոլումբիայում միակ ապստամբական խմբավորումն այն բանից հետո, երբ 2016 թվականի նոյեմբերին կառավարությունը հաշտության համաձայնագիր կնքեց «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31