Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Հարավային Կորեայում վերաբացվելուց ընդամենը օրեր հետո ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պատճառով:
Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքին:
Չինաստանում 6 մարդ է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 935 հազարից:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացելէ 2 հազար 819-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 146 հազար 668:
Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման հաջորդ թեստը կհանձնեն մայիսի 31-ին՝ լիագումար նիստից առաջ:
Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Ամերիկյան բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերությունը մայիսի 28-ին պայմանագիր է կնքել շվեյցարական «CordenPharma» ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունը վայել չէ քաղաքական գործչին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից:
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»:
Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն: Բայց սիրահարները պետք է ապացուցեն, որ նրանք առնվազն վեց ամիս հարաբերությունների մեջ են եղել, գրում է Reuters-ը:
Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է՝ Ռուսաստանը գիտի, որ գազի հիմնական մատակարարն է, Հայաստանը չունի էներգետիկ այլընտրանք և չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ գինը չի գոհացնում Հայաստանին, «Գազպրոմ»-ն այդ շուկան արդեն գրավել է, դրան գումարվում են քաղաքական խնդիրներ, և ստացվում է այն, որ չի հաջողվում այլ գին պայմանավորվել։
Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ գազի գինը սահմանին պետք է վերանայել և, մասնավորապես, սահմանել գնագոյացման կանոններ, որոնք հնարավորություն կտան կանխատեսել գազի գինը սահմանին նաև երկարատև հեռանկարում:
Փառնակ Շիշիկյանը մի հերոս զեյթունցի է, որը Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Նրա անունը հայտնի չէ հայերի մեծ մասին, ուստի արժե ուշադրությունը սևեռել նրա կյանքի ու բարի գործերի վրա։ Նա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հովտաշատ գյուղում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանում ամեն օր՝ ժամը 10։00-10։30-ի սահմաններում, տարածվում է հաղորդագրություն, որ «թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է» ադրբեջանական բնակավայրերը, իսկ իրենք դիմել են պատժիչ գործողությունների, որի արդյունքում «թշնամին լռել է»։ «Ադրբեջանը բացահայտ մեզ մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է անում։ Սա հենց այնպես չի արվում․․․»,- գրել էր նա։
Թե ո՞րն է այն կարմիր գիծը, սահմանը, որը Նախիջևանի միջոցով Թուրքիայի կողմից հատելու դեպքում ՌԴ-ն և Իրանը կգնան որոշակի քայլերի՝ զսպելու Թուրքիայի ախորժակը՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացման հետ կապված: Ավելին, երբեմն լինում են կանխատեսումներ փորձագետների կողմից, որով չեն բացառվում ռազմական լայնածավալ գործողությունները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախիջևանյան թևում, թեպետ աշխարհագրական և այլ գործոններով պայմանավորված՝ սա, մյուս կողմից՝ դժվար հարց է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 713 հազարից:
Իրանում մայիսի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 080-ով՝ ընդհանուրը դառնալով 141 հազար 591: