Բաժիններ՝

Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը

Ճապոնիան չի կարող ընդունել Կուրիլյան հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի (ՀՏԿ) ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, այդ դիրքորոշումը երկրի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հաստատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

Նա Տոկիոյի հրաժարումը պատճառաբանել է այն բանով, որ այդ սխեման ենթադրում է կղզիների վրա ռուսաստանյան օրենքների կիրառում:

Ինչ վերաբերում է կղզիների վրա համատեղ տնտեսական նախագծերին, ապա դրանք, ճապոնական կողմի կարծիքով, պետք է իրականացվեն առանց Ճապոնիայի իրավական դիրքորոշումը ոտնահարելու: ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը նաեւ շոշափել են հաշտության պայմանագրի ստորագրման հարցերը եւ պայմանավորվել՝ շարունակել բանակցությունները:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները՝ տարբեր հնարավորություններ օգտագործելով ճապոնա-ռուսական հարաբերությունների լայն զարգացման համար»,-Մոտեգին լրագրողներին ասել է հանդիպումից հետո:

Մոտեգին եւ Լավրովը նաեւ կարծիքներ են փոխանակել Ճապոնիայից կղզիներ ամենամյա անայցագիր ուղերորությունների շուրջ, որոնք երկու տարի առաջ կասեցվել էին համավարակի կապակցությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս