Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:
ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:
Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքը հիմնել եւ գլխավորում է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:
Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 742 հազարից:
Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները տուրիստական գործակալություններին թույլատրել են վերսկսել ուղեւորությունները երկրի ներսում:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստամբուլի Թուզլա համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քննադատություններով հայտնի թուրք, իսլամական հայացքներով գրող Նուրի Փաքդիլի անունով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են այն պետությունների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել կորոնավիրուսի համավակակի պատճառով՝ ցանկում ներառելով եւս 17 երկրներ:
ԱՄՆ-ի դոլարի գերիշխող դիրքը համաշխարհային առեւտրի եւ ֆինանսների ոլորտում կարող է ուժեղացնել COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի էֆեկտը:
«Դժվար է ասել նաև, թե դրանց կիրառումը որքան կնվազեցնի հրադադարի խախտումների քանակը և ինչ ազդեցություն կունենա հրադադարը խախտել ցանկացող կողմի մտադրությունների վրա, սակայն դրանց ներդրումից հետո պատշաճ միջազգային արձագանքը կարող է զսպօղակ լինել և դառնալ հրադադարի պահպանման որոշակի երաշխավոր։ Ինչպես ավելի վաղ էինք նշում, թեժ կապը կամ օպերատիվ կապը կողմերի միջև վատ պրակտիկա չէ, բայց այն կարող է և չգործել քաղաքական և ռազմական սրացման դեպքում, ինչը և տեղի ունեցավ, իսկ միջազգային բաղադրիչը դուրս կբերի այս հարցից կողմերի քաղաքական կամքը։ Չնայած կան նաև աշխարհում օրինակներ, երբ այդ կապը լավ է գործում, բայց սա լարված հակամարտություն է, և նման պայմանավորվածությունների կատարումը որոշակի իրավիճակ կփոխի»,- ասաց Ֆելգենգաուերը։
Սիրտս խառնում է ծախու քաղաքագետներից և լրագրողներից: Մի պահ թողնենք տարրական բարեվարքությունը: Բայց նրանք ուղեղ չունեն նույնիսկ, որ գոնե հասկանան, որ մի անգամ ծախվելով՝ նրանք ընկնում են ադրբեջանցիների կարթը: Ապագայում նրանց հանձնարարությունները չկատարելու առաջին իսկ փորձի դեպքում նրանք շանտաժի կենթարկեն, որ ինֆորմացիա կտարածեն տվյալ մարդու՝ իրենցից փող վերցնելու մասին:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները:
Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար:
Շահնազարյանի խոսքով՝ սա ամենաահավոր բանն է, որ երբևէ եղել է, և եթե ԱՄՆ Սենատն էլ բանաձևը հաստատի, և այն դառնա օրենք, ապա արմատապես ի վնաս մեզ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ տրամաբանությունն ու պատմությունը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 884 հազարը:
Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս:
Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին:
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեծք է հայտնաբերվել մեկ ամսում, որն անցել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի գործողությունն ավարտվելու պահից:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո
168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը, միջազգայնագետը նշեց. «Բանաձևը դեռ պետք է քննարկվի և հաստատվի Սենատի կողմից, սա նշանակում է, որ մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար: Չնայած կարծում եմ, որ շանսերն այդքան էլ մեծ չեն, որ կարողանանք հակազդել սրան, բայց համենայն դեպս պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի Սենատում «բլոկ անենք» այս քվեարկությունը:
Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվն աճել է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը:
Իսրայելը երկու անգամ գրոհել է իրանամետ զինված կազմավորումների դիրքերը Դամասկոսի հարավային շրջաններում:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) հուլիսի 21-ի նիստում դեմ է քվեարկել Բոյկո Բորիսովի գլխավորած գործող նախարարների կաբինետի անվստահության քվեին, նշվել է խորհրդարանի կայքում:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կալանավորել նրանց, ովքեր կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չեն կրում:
«Դեռևս 2010-11 թվականներից Արաբական գարնան գործընթացների հետևանքով ակնհայտ էր, որ արաբական մի շարք երկրներում ընթացող գործընթացներում միաժամանակ մրցում էին և՛ արաբական առանցքային դերակատարները, և՛ նրանց տարածաշրջանային մրցակիցները, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը։ Եվ հետագա տարիները ցույց տվեցին, որ Արաբական երկրները զիջեցին իրենց դիրքերը, որի վառ ապացույցն է, օրինակ՝ Սիրիայում, Իրաքում ստեղծված իրավիճակը, որտեղ շատ ավելի ազդեցիկ են Իրանի և Թուրքիայի դիրքերը։ Նույն գործընթացն արդեն 2019 թվականի վերջից նշմարվում էր նաև Լիբիայում, ի դեպ, 2017 թվականից նաև Կատարում և այս համատեքստում արաբական մի շարք կարևոր երկրներում առանցքային դերակատարները զիջում են իրենց»,- ասաց Արմեն Պետրոսյանը։