
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են վերջին զարգացումները Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրադրությունն Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը՝ հարցերի լայն շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: