Բաժիններ՝

Ագռավների զանգվածային անկում է գրանցվել Նովոսիբիրսկի մարզում

Շուրջ 200 սատկած սեւ ագռավ են հայտնաբերել Նովոսիբիրսկի մարզի Ուստ-Տառկա գյուղում, նրանց անկման պատճառները պարզվում են: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուստ-Տարկի շրջանի անասնաբուժության վարչության ղեկավար Սերգեյ Կուզլյակինը։

«Նշանների մեծ մասը վկայում է, որ, ամենայն հավանականությամբ, դա թունավորում է»,-ասել էԿուզլյակինը, ճշտելով, որ գյուղի մյուս կենդանիներն ու թռչունները չեն տուժել:

Նա նշել է, որ ագռավների մարմինները հավաքել են, նմուշներ վերցրել, դրանք ուղարկվել են լաբորատորիա. արդյունքն սպասվում է սեպտեմբերի 27-ին:

Գործակալության զրուցակիցը նաեւ հայտնել է, որ հիմնականում սատկել են այս տարի ծնված թռչունները: Նրա խոսքով՝ վարչության մասնագետներն ստուգել են գյուղի տարածքը եւ մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ հաց ընդունող կետը, անցկացվել է բակային շրջայց:

«Ընտանի կենդանիներն ու թռչունները նորմալ վիճակում են»,-ասել է Կուզլյակինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս