
Արգենտինայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել

Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող երկու անձինք մահացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է մայրուղու մոտ՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Միջադեպի մանրամասները պարզվում են: