Վերջին ամիսներին ԱՄՆ-ում տեղի են ունենում ոչ թե հանրային դժգոհություններ կամ հուզումներ, այլ խորքային պրոցեսներ՝ ցնցումներ, որոնք կարող են խմբագրել ամերիկյան հասարակության դիմագիծը, արժեհամակարգը, նույնիսկ խմբագրել և վերաարժեվորել ամերիկյան պատմությունը, ընդհուպ բերելով պատմական դեպքերի և դերակատարների վերաիմաստավորման (դիցուկ` Կոլումբոսի և Վաշինգտոնի վերաբերյալ դիսկուրսը):
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում:
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»:
Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ:
Դեմոկրատ Ջո Բայդենն արդեն իսկ դուրս է եկել իր կեցավայրից, որտեղ ստիպված է եղել անցկացնել իր ամբողջ ժամանակը, պայմանավորված Կովիդ19-ի համաճարակի ռիսկային խմբում գտնվելու հետ: Ամերիկյան ընտրությունների կարևոր տարրերից է համարվում ընտրողների հետ ուղիղ հանդիպումներն ու ձեռքսեղմումները: Սա իրականում բավականին բարդ է կազմակերպել համավարակի պարագայում:
Անցյալ գիշեր տուրիստական ավտոբուս է այրվել Բուլղարիայի մայրաքաղաքի մերձակայքի «Թրակիա» ավտոմայրուղում:
Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը:
Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչեւ 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար։
Մեծ Բրիտանիան մշակում է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող է Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների ձախողման վերածվել:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով:
«Անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ղազախստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան և չեն կարողանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաներին, Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիներին, որոնք ցամաքային ճանապարհով են ցանկանում վերադառնալ հայրենիք։
Առնվազն 34 մարդ է վիրավորվել Իրանի արեւելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին խոստացել են կրկնապատկել ջանքերն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:
Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել է այն երկրների վարկանիշի առաջին հորիզոնականում, որը կազմվել է ըստ երեխաների բարեկեցության մակարդակի: Երկրորդ եւ երրորդ դիրքերում հայտնվել են Դանիան եւ Նորվեգիան:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում բնակչության շրջանում կորոնավիրուսը հայտնաբերելու համար արվել է ավելի քան 8.5 հազար թեստ:
Թուրքիայում վերջին 1 տարվա ընթացքում գնաճը կազմել է 11.77%: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում:
Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով տարվա երկրորդ քառորդին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.9 տոկոս անկում է գրանցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNISEF-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ Թուրքիայում ապրող անչափահասներն ամենից հաճախ են դժգոհ իրենց կյանքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 26 մլն 812 հազարը:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: