![](/banners/BeFunky-design.jpg)
ԷՍ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ, ՓԱՇԻՆՅԱ՛Ն, ՄԱՐԴԻԿ ԱՂԲԱՆՈՑԻՑ ՀԱՑ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Օրը մի օրենք են փոխում:
- Հետ ենք գնում, որևէ զարգացում չկա:
- Ահավոր վիճակ է. ելքն իրեն ու իր բանդային հեռացնելն է. դրանից հետո Հայաստանը միգուցե դառնա Հայաստան:
- Ինքը գիտի, որ գնացող է, դրա համար բան չի անում, մեր հաշվին գնում է, ուրիշ երկրներում ելույթ է ունենում…
- Մարդիկ աղբանոցից հաց են հավաքում: Աղբամանի մոտ հաց ես կախում, 5 րոպե հետո տարած են լինում մարդիկ. Փաշինյան, դո՛ւրս արի, դու քո տեղում չես, մի՛ կործանիր էս հնագույն ազգը:
- Մարդուն կզցնելու համար քնում-հելնում, օրը մի բան հնարում են:
- Ամեն ինչ սուտ հիմքի վրա է, Նիկոլը գործիք է, իրեն օգտագործեցին, բայց ինքը չի ամաչում:
- Մենակ հարկ հավաքելու մասին են մտածում, ուրիշ ոչ մի բան:
- Արցախը հանձնեցին, հարկերը բարձրացրեցին, ոչ մի լավ բան չկա:
- Էս ի՞նչ ես անում էս ժողովրդի գլխին, Փաշինյան, խաբեցիր, թող գնա:
- Ամոթ է մեր ազգին. շատերն ասում են՝ ինչպիսի ղեկավար, այնպիսի ժողովուրդ. ժողովուրդը պիտի խելքի գա:
- Էսօր տեսա՝ թուրքերն եկել են Ղարաբաղ, մեր հայրենիք, երգել-պարել են. շոկի մեջ եմ:
- Փաշինյան, ես կասկածում եմ, որ դու հայ ես: