«Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտը Հայաստանը դարձնում է «էրմենիստան»։
Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռևս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջևիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջևանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»։