Աշխարհում ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան 6-րդն է

Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է հանցավորության մակարդակը և ձերբակալված անձանց թիվը։ Հիմնականում սպանությունների, գողության և այլ հանցագործությունների համար ազատազրկվածների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Ըստ այդմ՝ հրապարկվել է այն երկրների ցանկը, որտեղ շատ բարձր է բանտարկյալների թիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աշխարհում ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ ԱՄՆ-ում բանտարկյալների թիվը կազմում է 1.767.200։

Երկրորդ տեղում Չինաստանն է (1.690.000), 3-րդ տեղում` Բրազիլիան (839.672), չորրրոդ տեղում Հնդկաստանն է (573.220), իսկ հինգերորդ տեղում ՝ Ռուսաստանը (433.006)։

Իսկ ահա Թուրքիան 6-րդ տեղում է։ Այդ երկրում բանտարկյալների թիվը հասնում է 341.497-ի։

Առաջին 10-յակը եզրափակում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 189.000 բանտարկյալներով։

Տեսանյութեր

Լրահոս