Ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար
Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն՝ ընդգծելով, որ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք:
«Հայտնաբերված դեպքերի մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ 2023-2024 թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում:
Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնում են.
- Պետք է պատվաստվել ՄՊՎ-ի դեմ։
- Պետք է անցնել սքրինինգային հետազոտություն։
- Անհրաժեշտության դեպքում պետք է ստանալ համապատասխան բուժում