Ալիևը 1 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային հումանիտար օգնության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 1 միլիոն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Ըստ փաստաթղթի՝ միջոցները նախատեսված են որպես մարդասիրական օգնություն Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն դոլարին համարժեք մանաթ է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ էլեկտրասարքավորումներ գնելու և Ուկրաինա առաքելու համար։ Հատկացված միջոցներով գնված մարդասիրական օգնությունն ուղարկվել է հինգ առանձին բեռներով։ Այն ներառում էր ընդհանուր առմամբ ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 72 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային կայան: