![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն, բացառությամբ, եթե այստեղ ստացել են հարկվող եկամուտ․ ՊԵԿ պարզաբանումը
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/4821b81f58614abaa147b60c4ceccc45.thumb_.jpg)
ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ԱԺ-ում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։
«Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»,- հայտնում են ՊԵԿ-ից։