Նեթանյահուն Թրամփին փեյջեր է նվիրել՝ «ի հիշատակ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ գործողության»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարին փեյջեր է նվիրել՝ ի հիշատակ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ գործողության, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ N12 հեռուստաալիքի տվյալներով՝ նա երկու փեյջեր է նվիրել՝ հասարակ և ոսկյա։
Դոնալդ Թրամփը նշել է, որ փեյջերների զանգվածային պայթյունը, որը կազմակերպել էր «Մոսադ»-ը, «հիասքանչ օպերացիա էր»։ Նա Իսրայելի վարչապետին է փոխանցել իրենց հանդիպումից համատեղ լուսանկար՝ ստորագրությամբ։
Փեյջերների զանգվածային պայթեցման գործողությունը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում և Դամասկոսում։ Պայթյունների առաջին ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ ավելի քան 3,000 մարդ։ Երկրորդ պայթյունի հետևանքով 25 մարդ է մահացել, ավելի քան 700-ը՝ վիրավորվել։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի