
ԵԽ-ում սեղանին կդրվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի այս լարվածությունը քննարկելու նպատակով:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ հարցը:
Լը Դրիանը տեղեկացրել է նաև, ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ: