Բաժիններ՝

Բելգրադը և Պրիշտինան կկրկնապատկեն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանեցնելու ջանքերը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին խոստացել են կրկնապատկել ջանքերն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանության ապահովման ուղղությամբ: Այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 7-ին տարածվել է Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բոլերի հետ կայանալիք բանակցությունների նախաշեմին:

«Նրանք նաեւ պարտավորվել են կրկնապատկել իրենց ջանքերը Եվրամիության (քաղաքականությանը) հետագա համապախասխանության ապահովման ուղղությամբ՝ իրենց հանձնառություններին համապատասխան»,- նշված է այնտեղ: Վուչիչը եւ Հոթին Բրելին հավաստել են, որ «առաջնակարգ նշանակություն են տալիս ԵՄ-ին ինտեգրացմանը եւ Բելգրադ – Պրիշտինա երկխոսության վրա աշխատանքի շարունակմանը Եվրամիության աջակցությամբ, որն իրենց եվրոպական ուղու հանգուցային տարրն է»,- ասված է փաստաթղթում:

Կողմերը նաեւ ընդգծել են, որ սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում ստորագրված տնտեսական հարաբերությունների նորմալացման համաձայնգիրը կարող է կարեւոր ավանդ ներդնել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում ընդհանրապես: «Այդ առնչությամբ վերջերս Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերը, որոնք հիմնված են ավելի վաղ երկխոսության շրջանակում երկուստեք ավելի վաղ ընդունված հանձնառությունների վրա, կարող են օգտակար ավանդ ներդնել հարաբերությունների նորմալացման համապարփակ, իրավաբանորեն պարտադիր համաձայնության հասնելու գործում»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս