![](/banners/BeFunky-design.jpg)
Ազատազրկում, տուգանքներ, աղքատացում. ինչ է սպասվում հայտարարագիր չլրացնողին
Պահանջը կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ, այսինքն՝ ի սկզբանե նպատակադրումը ոչ թե եկամուտների հաշվառումն է և անձանց վերաբերյալ տեղեկատվության ստացումը, այլ հարկերի հաշվարկը:
Այս մասին համընդհանուր հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկմանը նշեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը` բերելով թվաբանական հիմնավորումներ։
«2024-ի արդյունքում պետական բյուջեի պլանը չեն կատարել 223 միլիարդ դրամով, բոլոր հարկատեսակների գծով ունեցել են նվազեցումներ կամ գրեթե բոլոր հարկատեսակների, բացառությամբ ֆիզիկական անձանց եկամտային հարկի, որով ավելացում է եղել մոտավորապես 100 միլիարդ դրամի չափով: Սա նշանակում է, որ տնտեսական ներուժն ամբողջությամբ սպառված է, և վերջին հարկման օղակը մնացել է ՀՀ քաղաքացին»,- նշեց նա:
Նաիրի Սարգսյանի խոսքով, ՀՀ բնակչության 40 տոկոսից ավելին աղքատ է, ավելի քան 13 տոկոսը` 180.000-ից ավելի մարդ, գործազուրկ է, 900.000-ից ավելին էլ արժանապատիվ աշխատանքով ապահովված չէ, այսինքն՝ աշխատուժից դուրս բնակչություն է:
Մանրամասները` տեսանյութում