Բաժիններ՝

ԶՊՄԿ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. պարզաբանում

Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Այս մասին պարզաբանում է տարածել ԶՊՄԿ-ն:

«Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- նշվում է հաղորդագրութնում։

Ավելի վաղ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները, կա 8 բերման ենթարկված:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728