Հունաստանը կսկսի շաբաթը 500-ական ռուսաստանցիների ընդունել
Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչեւ 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Առայժմ թույլատրված է շաբաթը մինչեւ 500 մարդ ընդունել:
Ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ Աթենքի, Սալոնիկի եւ Հելակլիոնի օդանավակայանների միջոցով:
Նրանք իրենց հետ պետք է ունենան ՊՇՌ մեթոդով COVID-19-ի լաբորատոր բացասական թեստ, որը վերցրել են Հունաստան ժամանելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք՝ նշված բոլոր տվյալներով:
Ավիաընկերությունը պարտավոր է այդ տեղեկանքն ստուգել ինքնաթիռ նստելուց առաջ, իսկ դրա բացակայության դեպքում արգելել մուտքը, այլապես նրանք պետք է ուղեւորին հայրենիք վերադարձնեն իրենց հաշվին: Նաեւ ժամանողների մոտ պետք է լինի հյուրանոցի վաուչեր կամ փաստաթղթեր, որտեղ նշված են երկրում նրանց ժամանակավոր բնակության վայրերը:
Ռուսաստանի քաղաքացիները ժամանելուց մեկ օր առաջ պետք է լրացնեն PLF (Passenger Locator Form) էլեկտրոնային ձեւը՝ նշելով իրենց շփման տվյալները Հունաստանում:
Հուլիսի 1-ից Հունաստանի օդանավակայմաններն սկսել էին չվերթներ ընդունել արտասահմանից, սակայն Ռուսաստանը չէր մտել այն երկրների ցուցակի մեջ, որտեղից թույլատրված էր մուտքը: Սահմանները բացելու պլանները բազմաթիվ հարցեր են առաջացրել, սակայն հանրապետության զբոսաշրջության նախարարությունում պարզաբանումներ ստանալ չի հաջողվել:
Առաջին հերթին խնդիրներ կարող են առաջանալ մուտք գործողների թվաքանակի սահմանափակման առնչությամբ: Ենթադրվում է, որ նրանց թիվը կարելի կլինի վերահսկել PLF հարթակի միջոցով, բայց դրա աշխատանքի հետ կապված խնդիրներ են եղել: Բացի այդ, բոլոր չէ, որ կհամարձակվեն թռչել այդ սահմանաքանակի դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: