Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 11-ին ռումբ է պայթեցրել Սոմալիի հարավի Կիսմայո քաղաքի կենտրոնական թաղամասում:
Գերմանիայի իշխանությունները համաձայնել են առանց ուղեկցության մինչեւ 150 երեխա ընդունել, որոնք առանց կացարանի են մնացել անօրինական միգրանտների «Մորիա» ճամբարում հրդեհից հետո, որը գտնվում է Լեսբոս հունական կղզու վրա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հնդկաստանցի պաշտոնակիցների հետ համագործակցության եւ երկխոսության շարունակման պատրաստակամություն է հայտնել սահմանամերձ հարցի լուծման համար:
Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին:
Անհայտ անձինք Իսպանիայի Ժիրոնայի նահանգում հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում Կատալոնիայի Ազգային օրվան (Դիադա) նվիրված ակցիաների շրջանակում:
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:
Սեպտեմբերի 11-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ արձանագրվել Չիլիում:
Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան զոհվել, մի քանիսը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը:
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ:
Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարել քննադատությունն այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ մյուս ղեկավարների հետ։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը:
Այսօր սեպտեմբերի 11-ն է, ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 3000 մարդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Առնվազն չորս մարդ է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով:
Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է 68 տոկոսով:
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չէ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում:
Գլոբալացման դարաշրջանին, որն սկսվել է 1980 թվականից, փոխարինելու կգա «անկարգության դարաշրջանը»:
Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել է պատասխանել գործընկերների հարցերին, որոնք կասկածում են ռուսաստանցի գիտնականների եզրակացություններին:
Հայաստանում ինտենսիվորեն շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները։ Նրանց պահանջը մեկն է՝ Ռուսաստանի հետ սահմանի բացում։ Ինչպես ՀՀ կառավարությունն է պնդում, Հայաստանն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել, սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից, այս դեպքում՝ Ռուսաստանը:
Թուրքիան այլեւս գործընկեր չէԱրեւելյան Միջերկրականում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական եւ հստակ»։
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին:
Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում:
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արեւելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծ+աղուտից:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից։
Diario el Mundo հրատարակությունը հաղորդել է Մեքսիկայի Վերակրուսի նահանգում իր աշխատակցի սպանության մասին. սա տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողի սպանության չորրորդ դեպքն է, որը կապված է լրագրողական աշխատանքի հետ։
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հիանալի է որակել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։
Չինաստանը եւ Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արեւելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ, ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է:
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են: