Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում: Այդ մասին ասված է երկրի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Նորաստեղծական շտապ-թեստերը, որոնք ավելի ստույգ են եւ պարզ օգտագործման մեջ, թույլ կտան զգալիորեն ընդլայնել հետազոտությունների թիվը, իսկ բրիտանացիներին ՝ավելի արագ վերադառնալ բնականոն ապրելակերպի»,- նշել է գերատեսչության ղեկավար Մեթ Հենքոքը:

Ներկայումս բնակչության պարտադիր ստուգում է կատարվում սոսկ հիվանդության աշխանիշեր լինելու դեպքում: Բացի դրանից, կանոնավորապես կատարվում են բժիշկների եւ սոցիալական աշխատողների թեստավորումներ:

Անցյալ ամսին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հավանություն են տվել Միացյալ Թագավորությունում մշակված ախտորոշման՝նոր համակարգերի օգտագործմանը, որոնք սկսել են ստացվել առաջին հերթին ծերանոցներում, հիվանդանոցներում եւ լաբորատորիաներում:

Միացյալ Թագավորությունում, պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսով է ախտահարված ավելի քան 338 հազար մարդ, 41,5 հազարից ավելին մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս