Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում:
Մեկ մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ամերիկյան էսկադրային ականակիրը կտրել-անցել է Տավյանի նեղուցը: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել է Տայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կղզու պաշտպանական գերատեսչությունը, դա վերջին երկու շաբաթվա ընթացքում նեղուցով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի անցման երկրորդ դեպքն է։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թվիթերյան էջում անդրադարձել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական զորքերի կողմից Կուբաթլուի շրջանի (վարչական կենտրոնը՝ Որոտան) ազատագրմանը և հայտարարել, թե իբր «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անցած հանգստյան օրերին Չինաստանի սահմանամերձ Լադակհի տարածաշրջանում զորքերի հետ նոր բախման մասին, տուժածների թիվը չի ճշտվում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Քաբուլում սպանվել է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը:
Չեռնոգորիայում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է Նիկշիչ քաղաքում ընդդիմադիրների հաղթանակը տոնողների խմբի մեջ, կան տուժածներ:
Միացյալ Նահանգների՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնել կարելի է միայն ուժի օգնությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է օգոստոսի 31-ին հեռախոսով բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի պատվիրակությունն օգոստոսի 31-ին երկօրյա այցով մեկնել է Մոսկվա Լիբիայի եւ Սիրիայի շուրջը բանակցությունների համար:
Հնդկաստանի Օդիշայի արեւելյան նահանգում առնվազն 17 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղման պատճառով:
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիայիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները:
«Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությունը 2019 թ․ դեկտեմբերի 16-ին հարցազրույց է վերցրել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենից։ Բայդենն իր հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանել է «բռնակալ», նրան «մեկուսացնելու» կոչ արել և ձգտել նրա «պարտությանը» հաջորդ ընտրություններում:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից»:
Արդեն 27 տարի է, ինչ Թուրքիայում ապահովվում է ինտերնետային կապ։ 1993թ․ ապրիլի 12-ին Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում առկա երթուղիչների օգտագործմամբ Փոստային և հեռագրային ծառայությունների գլխավոր վարչության (PTT) տրամադրած 64 կբ/վ կապի միջոցով Թուրքիան առաջին անգամ միացավ ամերիկյան NSFNet-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը:
Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներն առաջինն Է կին տիեզերագնաց ուղարկելու Լուսնի վրա եւ առաջին ազգն է դառնալու, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա։
«Ես վստահ եմ, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, գուցե վեց ամիս առավելագույնը, մենք վերջնականապես կհաղթահարենք կորոնավիրուսը։ Դրա ուղղությամբ աշխատում են ռուս գիտնականներ, համաշխարհային գիտնականներ, մոսկովյան գիտնականներ»,- ասել է նա։
China Shipbuilding Group-ը մտնում է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության շուրջ առանձին հանդիպումներ էր ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 28-ին B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների վրայով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ չի ամրագրել ուղեւորությունը Անդրսիբիրյան մայրուղով, ուղեւորության մասին պլանները ժամանակավորապես դադարեցված են ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո:
Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասին«Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել էին Ինտերնետ եւ դարձել թվային: Այժմ նրան կարելի է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել է միայնակ պիկետներ անցկացնել ի պաշտպանություն կլիմայի: