ՄԱԿ-ում հրապարակել է լավագույն երկիրը՝ երեխաների ապրելու համար
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել է այն երկրների վարկանիշի առաջին հորիզոնականում, որը կազմվել է ըստ երեխաների բարեկեցության մակարդակի: Երկրորդ եւ երրորդ դիրքերում հայտնվել են Դանիան եւ Նորվեգիան: Այդ մասին ասվում է կազմակերպության կողմից անցկացված հետազոտության մեջ:
Փորձագետները համեմատել են աշխարհի 41 երկրների երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության, ակադեմիական պատրաստության եւ սոցիալական ունակությունների ցուցանիշները: Վերլուծելով հետազոտությունների տվյալները՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ Նիդեռլանդներում երեխաներն իրենց ամենալավն են զգում: Հիմնադրամի կազմած ընդհանուր վարկանիշի երկրորդ եւ երրորդ դիրքերն զբաղեցնում են Դանիան եւ Նորվեգիան, չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Շվեյցարիան եւ Ֆինլանդիան: Ռուսաստանի վերաբերյալ տվյալները հետազոտության մեջ ներկայացված չեն:
Նիդեռլանդները նաեւ առաջին հորիզոնականն են զբաղեցնում այն երկրների ցուցակում, որտեղ երեխաներն ամենագոհն են իրենց կյանքից. նման երեխաների բաժինն այս երկրում կազմում է 93 տոկոս: Երեխաների շրջանում կյանքից բավարարվածության բարձր ցուցանիշներ են նաեւ գրացվել Մեքսիկայում (86 տոկոս), Ռումինիայում (85 տոկոս), Ֆինլանդիայում (84 տոկոս), Խորվաթիայում (82 տոկոս), Շվեյցարիայում (82 տոկոս), Իսպանիայում (82 տոկոս) եւ Լիտվայում (82 տոկոս): Հիմնադրամի ուսումնասիրության տվյալների համաձայն, իրենց կյանքից գոհ են Թուրքիայում ապրող երեխաներ. այս երկրում իրենց կյանքից գոհ երեխաների բաժինը կազմում է 53 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: