Լոնդոնը պատրաստում է նոր օրենք, որը կարող է ձախողել ԵՄ-ի հետ առևտրական բանակցությունները. FT

Մեծ Բրիտանիան մշակում է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող է Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների ձախողման վերածվել: Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:

Հրատարակության տվյալներով՝ պատրաստվող օրենքի, որը կհրապարակվի սեպտեմբերի 9-ին, բաժիններն, ինչպես սպասվում է, «իրավաբանական ուժից կզրկեն» Brexit-ի շուրջը գործարքի այն կետը, որը Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակն ամրագրել է որպես սուբյեկտի, որը Միացյալ Թագավորության մաքսային տարածության մի մասն է՝ ըստ որում պահպանելով միասնական շուկայի եւ ԵՄ-ի մաքսային գոտու մասնակցության հնարավորությունը:

Ինչպես նշել է թերթի աղբյուրը, նոր օրենքը «կհակասի» Լոնդոնի «հանձնառություններին» ԵՄ-ից դուրս գալու համաձայնագերի շրջանակում «եւ կխախտի միջազգային իրավունքը»: Այդ քայլը բացահայտորեն կձախողի Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ խուսափելու համար տարածաշրջանում խիստ սահմանի վերադառնալուց, ասել էFT-ի մի այլ աղբյուր:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու շուրջը պայմանների երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները:

Անցումային շրջանի ժամկետը երկարաձգել բրիտանական կողմը հրաժարվել է: Մնացած ժամանակի ընթացքում Լոնդոնը եւ Բրյուսելը պետք է համաձայնեցնեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի փաստաթուղթը: Եթե համաձայնագիրը, որտեղ կորոշվեն առեւտրի նոր կանոններ, այդպես էլ չհաջողվի կնքել, կողմերը կսկսեն առեւտուր անել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով, հենց որ ավարտվի անցումային շրջանը (2020 թվականի դեկտեմբերի 31), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս