Բաժիններ՝

Թուրքիայի առողջապահության նախարարը դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիորսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում։

Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն այլևս սկսվեցին չհրապարակվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930