Բաժիններ՝

Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին՝ ընդդիմադիր առաջնորդի դատապարտման համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց չորս տարի երեք ամիս ազատազրկման: Լուրջ հարցեր կան, թե արդյո՞ք պահպանվել են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Թ. Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս