Բաժիններ՝

Սահակաշվիլիի կուսակցությունը նրան Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել

«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն

«Միասնական ազգային շարժումը եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են ընդդիմադիր միավորման մեջ, որոշել են նրա (Սահակաշվիլիի – ծանոթ. խմբ.) թեկնածությունն առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել է Վաշաձեն:

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան. որտեղ հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը:

2013 թվականին նա երկրից հեռացել է նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի վերաբերյալ արդեն դատավճիռներ են կայացվել: Վրաստանի նախկին նախագահին սպառնում է 11 արվա ազատազրկում: 2015 թվականի դեկտեմբերին Սահակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս