Բաժիններ՝

Կալիֆոռնիայի հարավում հրդեհի մակերեսը հասել է գրեթե 4 հազար հեկտարի

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը:

«Հրդեհի մակերեսը կազմում է 9 850 ակր (շուրջ 3 986 հեկտար – ծանոթ. խմբ.), այն տեղափակված է 1 տոկոսով»,- ասված է հայտարարության մեջ:

Բնական հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել է սեպտեմբերի 5-ին եւ ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ մնացել է շրջապատված կրակով, նրանց տարահանում է պահանջվել:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի հինգ օկրուգներում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին թույլ են տալիս օգտվելու հնարավորություն ստանալ որոշ լրացուցիչ հիմնադամներից եւ ավելի շատ միջոցներ գործի դնել հրդեհի հետեւանքները վերացնելիս:

Դա, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Բացի դրանից, օկրուգի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:

Կրակը նահանգի տարածքում արագորեն տարածվում է շոգ եւ չոր եղանակի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս