Բաժիններ՝

ԿՀՎ-ն բոլոր աշխատակիցներին առաջարկում է հրաժարական տալ և փոխհատուցում ստանալ. WSJ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է հրաժարական տալ և փոխհատուցում ստանալ ութ ամսվա աշխատավարձի չափով, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ սա ԿՀՎ-ն նախագահ Դոնալդ Թրամփի «առաջնահերթություններին համապատասխանեցնելու» փորձ է, ներառյալ՝ թմրակարտելների դեմ պայքարը:

ԱՄՆ անձնակազմի կառավարման գրասենյակը նամակ է հրապարակել՝ առաջարկելով դաշնային կառավարության աշխատակիցներին հունվարի վերջին աշխատավարձի դիմաց հրաժարական տալ: ԿՀՎ-ն, ըստ երևույթին, դարձել է առաջին հետախուզական գործակալությունը, որն իր աշխատակիցներին առաջարկել է նման սխեմա։

Բացի փոխհատուցումից՝ նրանք կստանան նպաստի իրավունք, չի նշվում, սակայն, թե կոնկրետ ինչ նպաստի մասին է խոսքը։

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի խորհրդականն ասել է, որ գործակալությունը դադարեցնում է նաև նրանց աշխատանքի ընդունումը, ովքեր արդեն ստացել են պայմանական հրավերներ: Որոշ հրավերներ, ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն, եթե թեկնածուները «չունենան համապատասխան փորձ գերատեսչության նոր նպատակների համար», որոնք ներառում են Չինաստանին հակազդելը:

factor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս