
Աշխարհում անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացմամբ. ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավար

Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք է ապահովվի ռազմական դաշինքների ուժեղացմամբ: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում։ «Գլոբալ անվտանգությունն անբաժանելի է:
Ոչ մի երկիր չի կարող եւ չպետք է ձգտի սեփական անվտանգության այլ երկրի անվտանգության հաշվին»,- ասել է նա: «Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք է ապահովվի ռազմական դաշինքների ամրապնդման, երկաթե վարագույրի ստեղծման միջոցով»,- նշել է Վան Ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: