Լեհաստանում հայտարարել են, որ Ուկրաինայից 2 մլն փախսականներ որոշել են մնալ հանրապետությունում
Լեհաստան ժամանած երկու միլիոն ուկրաինացի փախստականներ որոշել են մնալ երկրի տարածքում: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեվ Ռաուն Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Ավելի քան 5 միլիոն ուկրաինացիներ են հարկադրված եղել լքելու իրենց երկիրը, 3,5 միլիոնը ժամանել է Լեհաստան: Մեր գնահատմամբ 2 միլիոնը որոշել է մնալ Լեհաստանում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ բոլոր ուկրաինացիները, որոնք նման որոշում են ընդունել, կարող են օգտվել բոլոր սոցիալական եւ տնտեսական իրավունքներից՝ լեհ քաղաքացիների հետ հավասար:
Ըստ որում գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկիզբը, Լեհաստանում արդեն կար 1,5 միլիոն ուկրաինացի քաղաքացի:
«Եվրամիությունում միգրացիայի հարցը դիտվում է որպես բոլոր անդամ երկրների պատասխանատվություն: Բանակցություններ են ընթանում այն մասին, թե ինչպես վճարել Լեհաստանի կառավարությանն ուկրաինացի փախստականների տեղավորման համար: Այս պահին մենք առայժմ Բրյուսելից այդ հարցի պատասխան չենք ստացել: Բայց մենք ակնկալում ենք, որ խնդիրը շուտով կլուծվի»,- պարզաբանել է Ռաուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: